Պերուում մոտ 60 արտասահմանցի զբոսաշրջիկների են ձերբակալել (հիմնականում՝ իսրայելցի), որոնք խնջույք էին կազմակերպել Կուսկո քաղաքում՝ ինկերի կայսրության մայրաքաղաքում, հայտնում է Euronews-ը:
Ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող զբոսաշրջիկներն աղմկոտ խնջույք են կազմակերպել, եւ տեղի բնակիչները դիմել են ոստիկանություն: Պարզվել է, որ զբոսաշրջիկներն ապրել են ապօրինի կառուցված տնակներում, որոնք այժմ պետք է քանդվեն:











