Ամերիկյան Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանամետ ուժերի հեղինակած հայահայկական բանաձեւը՝ հերթական անգամ լուրջ հարված հասցնելով ԼՂՀ-ի անկախությունը կասկածի տակ դնելու՝ Բաքվի ջանքերը: Այս մասին տեղեկացնում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի արեւելյան շրջանի Հայ դատի գրասենյակին:
Բանաձեւի հիմնական բանախոս Ջո Թոունզը առաջարկել է ընդունել բանաձեւը, սակայն հանձնաժողովում նրա գործընկերներից ոչ ոք չի սատարել նրան: Հանձնաժողովի նախագահ Ռայան Հեյնսը հայտարարել է, որ նախագիծը տապալվել է: Այդ կերպ, Թենեսին դարձել է ամերիկյան չորրորդ նահանգը, որը մերժել է ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը:
Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ նման բանաձեւի նախագծեր էին մերժել նաեւ ամերիկյան Հավայի, Հարավային Դակոտա եւ Վայոմինգ նահանգների օրենսդիր մարմինները: Նման նախագծերը սատարում են ադրբեջանական բռնապետ Իլհամ Ալիեւն ու ԱՄՆ-ում նրա խոսափողները, որոնք փորձում են ճերմակեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված մռայլ իրավիճակը:




























