Սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալության՝ դեպքի վար ժամանած թղթակիցը հերքել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հաղորդագրություններն այն մասին, որ Դամասկոսի կենտրոնում գտնվող Օմեյյադների հրապարակում՝ հեռուստակենտրոնից ոչ հեռու, ինտենսիվ հրաձգություն է տեղի ունեցել: Նա նշել է, որ այդ շրջանում խաղաղ մթնոլորտ է տիրում: Միեւնույն ժամանակ ոստիկանական վարչության աղբյուրը հաղորդել է, որ Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի մոտ երկու ձայնային նռնակ է պայթել: Զոհեր, վիրավորներ ու նյութական վնաս չկա:

Մինչ այդ, Դամասկոս նահանգում Հուջեյրայի ու դրա մոտակա բնակավայրերի հազարավոր բնակիչներ ցույցերի են դուրս եկել՝ ի պաշտպանություն սիրիական բանակի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Ցուցարարները քննադատել են խաղաղ բնակիչների դեմ ուղղված ահաբեկչական խմբավորումների հանցագործությունները: