Գերմանիայի բազմաթիվ խոշոր օդանավակայաններում մարտի 27-ին նախատեսվող գործադուլերը կարող են չվերթերի ուշացման ու կասեցման պատճառ հանդիսանալ:

Հաղորդվում է, որ գերմանական Verdi արհմիությունը աշխատակիցներին կոչ է արել 03:30-14:30 ընկած ժամանակահատվածում աշխատանքի դուրս չգալ: Արհմիության հաղորդագրության համաձայն՝ գործադուլ են անելու Մյունխենի, Քյոլնի, Դյուսելդորֆի, Համբուրգի, Հաննովերնի ու Շտուտգարտի օդանավակայանների առավոտյան հերթափոխի աշխատակիցները:

Lufthansa ավիաըներությունը տեղեկացրել է, որ գործադուլը էապես կազդի չվերթերի գրաֆիկի վրա:

Ինչպես նշվում է, գործադուլի միջոցով Verdi-ն մտադիր է հասնել օդանավակայանի անձնակազմի համար աշխատավարձերի բարձրացմանը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը: