Երեւանում կկայանա Աննա Թովմասյանի «Հողի ուժը» ֆիլմի շնորհանդեսը: Շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա մարտի  28-ին, ժամը 19-ին Մոսկվայի «Երեւան պլազա» համալիրի Cinema Star կինոթատրոնում:

Ֆիլմը ներկայացնում է ռուս մարդկանց կյանքն ու ճակատագիրը, որոնք անտարբեր չեն մնացել ու հերոսական պայքարում իրենց կյանքն են զոհել Արցախի համար: Խոսքը մեծ հերոսներ Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի, Անատոլի Մոտրիչի մասին է:

Շնորհանդեսին ներկա կլինի ֆիլմի ռեժիսորը: