Համաշխարհային բանկը 2,2%-ից մինչեւ 1,1% է նվազեցրել Ռուսաստանի տնտեսական աճի 2014թ. Կանխատեսումը՝ լավատեսական սցենարի դեպքում: Հոռետեսական սցենարը 2014 թ. կանխատեսում է տնտեսության անկում 1,8%-ով: Այս մասին ասված է այսօր Ռուսաստանի տնտեսության մասին ՀԲ-ի հրապարակած հաշվետվության մեջ: 

2015 թ. ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումը 2,7%-ից նվազեցվել է մինչեւ 1,3-2,1%-ի:  2013թ. դեկտեմբերին Համաշխարհային բանկը. ՌԴ-ի 2014 թ տնտեսական աճը 3,1%-ից նվազեցրել էր մինչեւ 2,2%:

«Առաջին հերթին կդանդաղի սպառողական աճը եւ կհաստատվի ավելի ցածր մակարդակում: Երկրորդ, մեր կանխատեսմամբ, ռուսական տնտեսության աճի տեմպերը ավելի շատ կախված կլինեն ներդրումային պահանջարկի վերականգնումից: Երրորդ, առաջիկայում  աճի վրա կազդի աշխարհաքաղաքական լարվածությունը՝ պայմանավորված Ղրիմի ճգնաժամով, ինչպես նաեւ նրանով, թե ինչպես կլուծվի այդ ճգնաժամը», - նշվում է զեկույցում, հայտնում է rbc.ru-ն:

Փորձագետները սպասում են, որ համաշխարհային տնտեսությունը առաջիկա երկու տարում կաճի 3,2-3,4%, ԵՄ-ի տնտեսությունը՝  1,1-1,4%, իսկ զարգացող երկրներինը՝ 5,3-5,5%: