Կիեւի կենտրոնում ԱՆկախության մայդանում ակտիվիստները այգի են հիմնել, որտեղ արդեն բողկ, սոխ, սամիթ ու մաղադանող են ցանել:
Հաղորդվում է, որ այդ հատվածը ստեղծվել է վրաներից մեկի մոտ՝ Կրեշչատիկ մետրոյի կայարանի ելքի մոտ:
Տեղի «գյուղատնտեսների» խոսքով՝ իրենք նախատեսում են արդեն այս շաբաթ Մայդանում հավ պահել, իսկ հետագայում՝ նաեւ երկու խոզ, հաղորդում է ՈՒՆՆ-ն:






























