Մենք մեր դիրքորոշումները չենք հայտնում քվեարկությունից առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վաղը՝ մարտի 27-ին, Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի նախագծի քվեարկությանը, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:
Նշենք, որ Reuters-ի փոխանցմամբ, Կիեւի առաջարկած բանաձեւում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի եւ Սեւաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար:




























