Չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները միակարծիք լինեն՝ կապված կազմակերպությունում ռուսական պատվիրակության լիազորությունները վերանայելու առաջարկության քվեարկության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ պատգամավորներն այդ հարցն առայժմ չեն քննարկել:
Ըստ Զոհրաբյանի՝ պատվիրակության կազմում ներկայացված են տարբեր կուսակցությունների խմբակցությունների ներկայացուցիչներ, որոնք այդ հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն. «Ներկայումս ես զերծ կմնամ ու չեն հայտարարի, թե ինչպես ինքս կքվեարկեմ»:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից քվեարկելու իրավունք ունեն դրա ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Լեւոն Զուրաբյանը:



























