Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը վկայում է մեր խորը անհանգստության մասին՝ կապված Քեսաբի հայերի հետ, որոնք հարձակումից հետո բավականին բարդ իրավիճակում են հայտնվել: Այս մասին մարտի 25-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ նախագահը համապատասխան կարգադրություն է արել ու ԱԳՆ-ն կանի հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցություն ցուցաբերի քեսաբահայերին:
«Մենք այդ հարցը բարձրացրել ենք տարբեր ներկայացուցչություններում: Դամասկոսում մեր դեսպանատունը հրահանգներ է ստացել ու համապատասխան աշխատանքնե է տանում»,-ընդգծել է նախարարը:
Ըստ Նալբանդյանի՝ մինչեւ վերջին իրադարձությունները Քեսաբի բնակչության 70 տոկոսը հայեր էին: Ներկայումս մոտ յոթ հարյուր ընտանիքներ ապաստան են գտել Լաթակիայում, իսկ այն հայերը, որոնք այնտեղ բարեկամներ չունեն, ապաստանել են հայկական եկեղեցում: «Այսօր հայ պատգամավորները հանդիպել են Քեսաբի բնակիչներին: Պատգամավորների վերադարձից հետո ավելի մանրամասն տեղեկություններ կստանանք»,-ասել է նա:
Նալբանդյանը նաեւ նշել է, որ քեսաբահայերը բավականին բարդ իրավիճակում են ու եթե կա օգնություն ցուցաբերելու անգա ամենափոքր հնարավորություն, ապա դա պետք է արվի Սփյուռքի նախարարության միջոցով:




























