ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրենց ընդդիմախոսներին «Hello Kitty» անվանեց:

Աշոտյանը նշեց, որ որոշ գործիչներ «Hello Kitty»-ի դեմքով նստում են ԱԺ դահլիճում, բայց երկու ժամ հետո մասնավոր ֆինանսավորում ունեցող կայքերը բացում ու տեսնում ես, թե ինչեր են գրել. «Տեքստը մի բաժանեք, ասեք ուղիղ: Փոքր երկիր է, ինչ որ դուք անում եք, վստահ եղեք, մենակ ես կարող եմ անել, էլ չեմ ասում ամբողջ կառավարությունը ինչ կարող է անել: Մի արեք, կրեք մեզ, հաղթեք մեզ, հաղթեք ինտելեկտուալ: Բարեկրթության սահմանները պահպանեք»։