Հայաստանի բանկերը կործանում են ֆերմերների ընտանիքներն ու սնանկացնում են ամբողջ գյուղեր: Այս մասին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հայտարարել է ԱԺ-ում ելույթ ունենալիս: «Չեմ կարող հասկանալ, թե ինչպես է կառավարությունը 3-4 տոկոսով փոխառված միջոցներ ստանում, իսկ վերջին հաշվով տոկոսները կազմում են 25-30»,-հայտարարել է նա:

Իր ելույթում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ տոկոսադրույքների նվազեցման համար կառավարությունը կիրառում է սուբսիդավորում, բանկային երաշխիքների տրամադրում եւ այլն: Իհարկե, սուբսիդավորումը ունիվերսալ լինել չի կարող, իսկ եթե այն ընտրողական է, ապա միշտ հարցեր են ծագում ոլորտների ընտրության հետ: Մյուս խնդիրը վարկ վերցնողների ոչ բավարար ֆինանսական գրագիտությունն ու սեփական ռիսկերի գնահատումն է:

«Ունենք փոքր ու անգամ միջին բիզնես սուբյեկտներ, որոնք վատ են գնահատել իրենց ռիսկերը, երբ վարկեր էին վերցնում ու այժմ լուրջ խնդիրների առաջ են կանգնած»,-ընդգծել է նախարարը: Նա հավելել է, որ այդ առումով այս տարին բարդ է լինելու բանկային համակարգի համար: