Էստոնիայի խորհրդարանում տեղի է ունեցել նախարարների նոր կաբինետի երդման արարողությունը, որը պաշտոնապես անցել է նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի կողմից հաստատված պարտականությունների կատարման:
Ինչպես նշվում է, նոր կառավարությունն աշխատելու է քաղաքական ազատությունների ֆոնի վրա: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախկին վարչապետ ու Ռեֆորմների կուակցության նախագահ Անդրուս Անսիպը հայտարարեց հրաժարականի մասին: Սահմանադրությանը համաձայն դրան հաջորդեց ողջ կառավարության հրաժարականը: Հաջորդած խորհրդատվությունների ընթացքում խորհրդարանում եֆորմիստներից ու սոցիալ-դեմոկրատներից ձեւավորվեց նոր իշխող կոալիցիա: Պահպանողական «Հայրենիքի եւ Հանրապետության միություն» կուսակցությունն անցել է ընդդիմության շարքերը՝ միանալով Ցենտրիստական կուսակցությանը:
Կաբինետը գլխավորել է Տաավի Ռիվայսը, ով նախորդ կառավարությունում սոցիալական գործերի նախարարն էր: Նոր կաբինետում շարունակելու են աշխատել 5 քաղաքական գործիչներ, սակայն նախորդ 12-ի փոխարեն արդեն 14-ն են: Կոալիցիայի կայունության համար ստեղծվել են նոր պորտֆելներ:




























