NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Los Angeles Times»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Վաշինգթոնի ինստիտուտում մերձավորարեւելյան քաղաքականության  խորհրդական, Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին ավագ խորհրդական Դենիս Ռոսը:

Այս շաբաթ նախագահ Օբաման կայցելի Սաուդյան Արաբիա: Դատելով նրանից, թե ինչ եմ լսում սաուդյան բարձրաստիճան պաշտոնյաներից, նրան կոպիտ ընդունելություն է սպասվում: Հազվադեպ են սաուդցիներն ԱՄՆ-ին այսքան սկեպտիկ վերաբերվել, ու եթե նախագահը պատրաստվում է ազդել Սաուդյան Արաբիայի  գործողությունների վրա, նրա համար կարեւոր է հասկանալ՝ ինչու: Ըստ էության սաուդցիները համարում են, որ ԱՄՆ-ի շահերն ու ընկերները վտանգված են, իսկ ԱՄՆ-ը տատանվում է անտարբերության ու փոխզիջման միջեւ:

Արդար է, թե ոչ, սաուդյան առաջնորդները համարում են, որ ԱՄՆ-ը ձգտում է Իրանի հետ հարաբերությունների ապակայունացման ու աչք են փակում, որ Թեհրանը խախտում է տարածաշրջանի խաղաղությունը: Նրանք կարծում են, որ իրանցիները միջուկային ծրագրի բանակցություններն օգտագործում են ժամանակ շահելու համար եւ զգուշանում են, որ ԱՄՆ-ին այնքան է հետաքրքրում Իրանի հետ համաձայնության ձեռքբերումն ու կոնֆլիկտի բացառումը, որ հրաժարվում է տարածաշրջանում մրցակցել իրանցիների հետ կամ աջակցել ԱՄՆ-ի բարեկամներին, ինչպես որ իրենք են վարվում:

Սա նշանակում է, որ սաուդցիները երես կդարձնեն Միացյալ Նահանգներին. սաուդյան առաջնորդները գիտեն, որ միայն ԱՄՆ-ը կարող է պաշտպանել իրենց արտաքին վտանգներից: Այնուամենայնիվ, նրանց անհանգստությունը կարող է հանգեցնել քաղաքականության, որը կարող է անդրադառնալ ԱՄՆ-ի եւ իրենց շահերի վրա: Խոսքը 2-3 մլրդ դոլար վճարելու մասին է սպառազինությունների փաթեթի դիմաց, որը Եգիպտոսը ձգտում է ստանալ ռուսներից: Պուտինը պետք է վճարի Ղրիմում միջազգային նորմերի խախտման համար, այժմ ժամանկը չէ գումար առաջարկել ռուսական զենքի դիմաց: Օբաման պետք է քննարկի այս հարցը Աբդալա թագավորի հետ:

Ցավոք, անվտանգության բացակայությունը հաճախ հանգեցնում է ինքնակործանիչ քաղաքականության, սաուդցիներն ու եգիպտացիները նշում են, որ իրենք իրենց ուղիով կընթանան, եթե հույս չունենան Միացյալ Նահանգներից: Փաստը, որ Օբաման Սաուդյան Արաբիան ներառել է իր երթուղում, վկայում է, որ գիտակցում է խնդիրը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով սաուդցիների կասկածների խորությունը, դժվար թե նախագահը հաջողության հասնի, եթե պարզապես մխիթարության խոսքեր ասի: Հավանաբար նրանց բարդ քննարկումներ են սպասում Էր-Ռիյադում: Սակայն գիտակցումը, որ տերերը գործողություններ են ցանկանում տեսնել, կարող է արդյունքների հանգեցնել: