«Ես պետք է հանգստացնեի խուլիգաններին ու արեցի դա»: Այս մասին հայտարարել է Հայաստանի բնապհպանության նախարար Արամ Հարությունյանը՝ խորհդարանի այսօրվա նիստից հետո հանդիպելով լրագրողների հետ:
Նշենք, որ երեք հանքարդյունահանությանը նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ նախարարը անհարիր արտահայտություն էր թույլ տվել բնապահպան ակտիվիստների հասցեին: Ակտիվիստները իրենց ռեպլիկներով ուղեկցել են նախարարների ելույթները: Նախարարը հայտարարել է, որ հենց դա է իրեն հանել հունից: «Ամեն ինչ հանգեցրել է նրան, որ այդ մարդիկ բարձրանում էին աթոռներին: Դուք դա նորմա՞լ եք համարում: Ես գտնում եմ, որ դա խուլիգանություն է: Իսկ ես խուլիգաններին տանել չեմ կարողանում, ինչպես որ ցանկացած տղամարդ»,-հայտարարել է նախարարը:
Այն հարցին, արդյոք նախարարը ներողություն է խնդրելու «ականջներդ կկտրեմ, լակոտ» արտահայտության համար, նախարարը պատասխանել է, որ գործել է «ելնելով իրադրությունից»: «Եթե ինձ եք հարցնում, թե ինչու եմ դա ասել, ապա հարցրեք ակտիվիստներին, թե մինչեւ այդ նրանք ինչեր էին ասում ու ինչու էին խախտում կարգը, եւ ով է դա նրանց թույլ տվել»,-հայտարարել է նախարարը:




























