Ռուս գործարար Բորիս Բերեզովսկին, ով վախճանվել է 2013թ.-ի մարտի 23-ին, մահից առաջ վերջին ամիսների ընթացքում հաճախ էր խոսում ինքնասպանության մասին:
Համապատասխան հայտարարությունը կատարել է օլիգարխի թիկնապահ Ավի Նավամը՝ լսումների ընթացքում հանդես գալով որպես վկա, որոնք անց են կացվել Վինձորում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նա հաճախ էր խոսում ինձ հետ ինքնասպանության մասին, մյուսների հետ նույնպես: Նա ասում էր՝ ես միլարդատեր չեմ, ես աշխարհում ամենաղքատ մարդն են»,- պատմել է Նավամը:
Թիկնապահը խոստովանել է, որ վերջին ժամանակներում անհանգստանում էր Բերեզովսկու կյանքի համար: Մեկնաբանելով օլիգարխի մահվան հանգամանքները՝ Նավամը նշել է, որ «պայքարի կամ բռնության որեւէ հետք» չի նկատել:
Հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում Բերեզովսկու տան անվտանգության ապահովումը բավական թույլ էր:
Բորիս Բերեզովսկին մահացել է 2013թ.-ի մարտին Լոնդոնի արվարձանի իր բնակարանում:
Թեմզ-Վելի շրջանի ոստիկանները հաստատել են, որ Բերեզովսկու մահը վրա է հասել կախվելու միջոցով ինքնասպան լինելու հետեւանքով, սակայն պայքարի ու բռնության հետքեր նրա մարմնին չեն հայտնաբերել:
Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ հիմքեր չունի Բորիս Բերեզովսկու մահվան մեջ երրորդ կողմի մասնակցության կասկածի համար:




























