Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 7, ավազակային հարձակման, կաշառակերության, մաքսանենգության, շորթման եւ յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: