Որոշ քաղաքական ուժեր ավելի լավ է իրենք իրենց վրա նայեն: Այդ մասին հայտարարել է ԿԳ նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթին:
Իր ելույթում Էնֆիաջյանը կոչ էր արել նախարարներին ավելի ոկռեկտ լինել խորհրդարանում եւ դրա սահմաններից դուրս: «Թող չփորձեն ինքնահաստատվել, այլապես ԲՀԿ-ի պատասխանը կոշտ կլինի»,- ասել էր Էնֆիաջյանը:
Ի պատասխան Աշոտյանը հայտարարել է, թե ազնվության մասին պետք է խոսեն ազնիվները, արժանապատվույան մասին՝ արժանապատիվները: «Ցանկացած սադրանք կարող է հանգեցնել հակազդեցության: Իսկ եթե մարդը չի պատասխանում մեկ, երկու, երեք անգամ, դիմացինը կարող է անպատժելի զգալ իրեն: Եւ ի վերջո,պատասխանը կարող է կոշտ լինել, բայց արդարացված»,- ասել է Աշոտյանը: Նա նշել է, թե կառավարության կազմում կայացած մարդիկ են, կրթություն եւ ինտելեկտ ունեցող, որոնք կայանալու խնդիր չունեն` իրենց քաղաքակական ճանապարհը չգտած քաղաքական միավորումների հետ համեմատած: «Այստեղ ոմանք նստում են «Հելոու Քիթի» դեմքով, բայց երկու ժամ անց բացում եմ հատուկ ֆինանսավորվող կայքեր ու տեսնում եմ, թե ինչեր են գրում: Հայաստանը շատ փոքր երկիր է, այն, ինչ դուք բոլորով անում եք, մենակով կարող եմ անել »,- ասել է Աշոտյանը:




























