Հայաստանում 3-րդ կարգի վթարայնության 450, իսկ 4-րդ կարգի վթարայնության՝ 26 բնակելի շենք կա: Այդ մասին այսօր՝ մարտի 26-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Նրա խոսքով, կառավարությունը, ցավոք, չի կարող միանգամից ֆինանսավորել բոլոր այդ շենքերի վերանորոգումը: «Ինչպես հասկանում եք, այդքան մեծ քանակությամբ շենքերի վերականգնման համար զգալի միջոցներ են հարկավոր: Մենք հանձնաժողով ենք ստեղծել, որը որոշելու է, թե որ շենքն է ենթակա ամրացման կամ վերանորոգման առաջնահերթ կերպով: Դա մեզ կօգնի ավելի լավ ծրագրել մեր աշխատանքը եւ բյուջեին հայտերի ներկայացմանը»,- նշել է նախարարը:




























