Ղրիմ թերակղզին Ուկրաինայի համար անվերադարձ կորսված է, կարծում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Էլմար Բրոկը:

«Ղրիմն այլեւ հնարավոր չէ վերադարձնել»,- ասել է նա Վաշինգթոնում, ուր ժամանել է աշխատանքային այցով: Միաժամանակ Բրոկն ընդգծել է, թե Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ուստի չի կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով DPA-ն:

Էլմար Բրոկի կարծիքով, Արեւմուտքը պետք է ճանաչի Ուկրաինայի չեզոքությունը, որին պետք չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Պատասխանելով լրագրողներին հարցերին՝ Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների մասին, Բրոկն ասել է. «Ռուսաստանցիները մեզնից ավելի շատ են կախված, քան մենք նրանցից»: