Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մոսկվային կոչ է արել զերծ մնալ սառը պատերազմի ժամանակներին վերադառնալուց:
«Դա որեւէ մեկը լրջորեն չի ցանկանա: Ռուսաստանն ու Արեւմուտքը պետք է վերադառնան ողջամիտ գոյակցությանը»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը Bild թերթին տված հարցազրույցում:
Շտայնմայերի կարծիքով, այժմ գործելու հերթը Մոսկվայինն է: Ուկրաինայի արեւելյան շրջաններ ԵԱՀԿ դիտորդներ ուղարկելու՝ Ռուսաստանի համաձայնությունը «ճիշտ ուղղությամբ առաջին քայլն էր», ասել է Շտայնմայերը:
Նա նաեւ Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե Ղրիմի գրավումից հետո տարածքային հավակնություններ ներկայացնեն Ուկրաինայի այլ տարածքների վրա: «Մոսկվային հայտնի է, որ մենք խստացնելու ենք մեր գործողությունները, եթե հակամարտությունը դուրս գա Ղրիմի սահմաններից»,- նախազգուշացրել նա, հաղորդում է Deutsche Welle-ը:




























