Ուզբեկստանի նախագահի դուստր Գուլնարա Կարիմովան ակնհայտորեն անհավանության է արժանացել: Ձեռագիր գրված նամակում, որը ստացել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի թղթակիցը, 41-ամյա Կարիմովան հայտնել է, որ իրեն պահում են տնային կալանքի տակ եւ բռնությունների ենթարկում: «Ես գտնվում եմ դաժան հոգեբանական ճնշման տակ: Ինձ ծեծել են, իմ ձեռքերին կապտուկներ են», - գրում է նախագահի աղջիկը:
Հաջորդ պարբերությունում Գուլնարան նկարագրում է տնային կալանքի տակ իր կյանքը, տեսախցիկների եւ ոստիկանության նշանառության տակ եւ ամենօրյա ճնշումները:
Այդ նամակը ուղարկվել է Ուզբեկստանից, որպես անանուն նամակին կցված ֆայլ, որի հեղինակը նկարագրել է ինքն իրեն, որպես մի մարդու, որը «փորձում է վերականգնել արդարությունը»: Ուղարկողը ասել է, որ նամակը գրվել է մի քանի օր առաջ եւ գաղտնի իրեն է փոխանցվել: Տեքստի եւ Գուլնարա Կարիմովայի ձեռագրի նմուշի համեմատական վերլուծությունը հաստատել է 75 տոկոսով, որ նամակը գրված է Կարիմովայի կողմից:
Ավելի վաղ Գուլնարա Կարիմովային համարում էին Իսլամ Կարիմովի հավանական հետնորդը, որն արդեն 20 տարի կառավարում է Ուզբեկստանը:
Կարիմովան ժամանակին զբաղեցրել է ՄԱԿ-ում Ուզբեկստանի մշտական ներկայացուցչի եւ Իսպանիայում Ուզբեկստանի դեսպանի պաշտոնները: Բացի այդ, Կարիմովան համադրել է նորաձևության եւ ոսկերչական իրերի սեփական գիծը եւ դարձել Ուզբեկստանի հանրահայտ երգչուհի:
Գուլնարա Կարիմովային բազմիցս կասկածել են կորուպցիոն գործարքների մեջ: Նրա ունեցվածքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար:
BBC-ն նամակ է ստացել, որ Ուզբեկստանի նախագահի աղջկան դաժանորեն ծեծում են
Հասանելի է
русский



























