Հայաստանի կառավարությունը պատրաստ է շփվել կուտակայինի դեմ բողոքող ակտիվիստների հետ առանց նախապայմանների, եւ նրանցից սպասում է նույնը: Այդ մասին այսօր՝ մարտի 26-ին խորհրդարանում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նա հիշեցրել է, որ կառավարությունը «Դեմ եմ» շարժման ակտիվիստների հետ արդեն մեկ աշխատանքային հանդիպում ունեցել է: Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ հնարավոր չէ արյդոք սկզբի համար կատարել ակտիվիստների պահանջները եւ պարտադիր կուտակայինը դարձնել կամավոր, նախարարը պատասխանել է, թե նախապայմաննե առաջադրելը ամենաարդյունավետ մեթոդը չէ:
«Մենք պատրաստ ենք հանդիպել, բայց չենք կարծում, թե հանդիպումները պետք է հիմնված լինեն ակտիվիստների կողմից կառավարությանը կամ հակառակը նախապայմաններ առաջադրելու վրա»,- նշել է նախարարը եւ հավելել, թե հարցի քննարկումն ավելի արդյունավետ կլինի մարտի 28-ին Սահմանադրական դատարանի որոշումից հետո:



























