Օրեր առաջ Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողություն իրականցնող ռազմական օդանավին խփելու հետ կապված հայտարարությամբ է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի օգնական Ֆարհան Հաքը՝  զգուշացնելով պահի տակ որոշումներ չկայացնել։

Թուրքական Turktime կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի օգնական Ֆարհան Հաքը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով թուրք-սիրիական վերջին լարվածությանը, նշել է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կապի մեջ է թե սիրիական, թե թուրքական իշխանությունների հետ։

Խոսելով թուրքական օդուժի կողմից խփված սիրիական ռազմական օդանավի խնդրի մասին, Ֆարհան Հաքը շեշտել է, թե պահի տակ ընդունված որոշումները չեն կարող օգուտ տալ կողմերից որեւէ մեկին՝ նշելով, որ դա միայն կվատթարացնի իրավիճակը։

Նշենք, որ մարտի 23-ի կեսօրին թուրքական F-16 կործանիչների կողմից խփվել էր Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնող սիրիական ռազմական օդանավ։