Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը։

Ծառայությունից հայտնում են, թե «Կալաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Մրջնաբույն»  արտադրատեսակի  խմորեղենի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում  ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի եւ սննդամթերքի անվտանգությանը եւ սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները եւ N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին»  հրամանի պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, «Մրջնաբույն» խմորեղենի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի եւ սննդամթերքի անվտանգությանը եւ սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները եւ N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» հրամանի պահանջներին: