Արեւմուտքում կարմիր լույսի տակով անցնելու տուգանքներն ավելի բարձր են, քան Հայաստանում: Այդ մասին այսօր՝ մարտի 26-ին խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա նշել է, թե ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքները որոշ տեղերում կարելի է խստացնել, որոշ տեղերում՝ ընդհանրապես հանել իրավախախտումների ցանկից:
Օրինակ՝ Արեւմուտքում կարմիր լույսի տակով անցնելու տուգանքներն ավելի բարձր են, քան Հայաստանում: Մինչդեռ հոծ գիծը հատելու տուգանքը կարելի է նաեւ նվազեցնել: Խոսելով վարորդների դժգոհության մասին՝ նախարարն ասել է, թե նպատակը կոռուպցիոն ռիսկերից խուսափելն է եղել: «Այն ժամանակ որոշվեց բացառել տարբերակները՝ հատել ես 5 սմ կամ ամբողջովին ես հատել, կամ ոչ կանխամտածված ես հատել, կամ գիծը չի երեւացել ես: Եթե խախտել ես՝ տուգանք: Որպեսզի սուբյեկտիվիզմ եւ կոռուպցիոն ռիսկեր չլինեն»,- ասել է նախարարը՝ նշելով, տուգանքի չափը կարելի է իջեցնել:




























