Նվազագույն աշխատավարձը գտնվում է աղքատության շեմի մակարդակին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նկատել է, թե կառավարության ծրագիրն է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ աղքատության շեմի 125 տոկոսը:
Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 50 հազար դրամ: Նշենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը, որ հաշվարկվել է առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ, 2013թ. վերջին կազմել է 56,2 հազար դրամ:
Բացի այդ, հունվարի 1-ից 15 տոկոսով աճել են թոշակները, 10 տոկոսով՝ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց աշխատավարձերը: Իսկ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր օրենքը, որ պետծառայողների համար միասնական վարձատրման համակարգ է սահմանում: Միջինը աշխատավարձերի աճը կկազմի 40 տոկոս:




























