Ուկրաինան պատրաստվում է ավելի էան գազ գնել Եվրոպայից՝ Ռուսաստանից ստացվող ավելի թանկ գազի փոխարեն: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ճեպազրույցի ժամանակ, Եվրամիությունից կարող է առաքվել տարեկան 25 մլրդ խմ գազ 100 դոլարով ավելի էժան, քան Ռուսաստանից:

Վարչապետը հաղորդել է, որ կայացել է կառավարության նիստը Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ: «Խոսքը գնումէ  Եվրամիությունից մատակարարումների դիվերսիֆիկացիայի մասին: մեր գնահատականներով, տեխնիկապես հնարավոր է մատակարարել 25 մլրդ խմ գազ, որը 100 դոլարով էժան կլինի, քան Ռուսաստանից ստացվողը»,- նշել է նա:

Յացենյուկի խոսքով, նիստի ընթացքում նաեւ քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը: