Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ավտոշարասյան շրջադարձը Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ֆիքսել է ընթերցողի տեսախցիկը։ Ըստ NEWSmaker-ի՝ մարտի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում մի քանի մեքենայից բաղկացած կորտեժը շրջադարձ է կատարել Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում, որտեղ շրջադարձն արգելված է։ Տեսանյութում երեւում է, որ ԱԺ նախագահի շարասյան շրջադարձը երթեւեկության խոչընդոտներ է ստեղծում Գարեգին Բ կաթողիկոսի նոր կառուցվող առաջնորդարանի խաչմերուկում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ դիտելով տեսանյութը։