Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Յուրի Բոյկոն մարտի 26-ին փաստաթղթեր է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ԿԸՀ մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվրենկոն, Բոյկոն, համաձայն օրենքի, անձամբ է ներկայացրել փաստաթղթերը: Նա ինքնառաջադրվել է:

Նշենք, որ Տարածաշրջանների կուսակցության երկու անդամներ՝ Սերգեյ Տիգիպկոն եւ Միխայիլ Դոբկինը արդեն փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ: Տարածաշրջաննրի կուսակցության համագումարը, որը կառաջադրի իր թեկնածուին, կայնաալու է մարտի 29-ին, Կիեւում:

Յուրի Բոյկոն Ազարովի կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2014թ. փետրվարը, մինչ այդ եղել է էներգետիկայի նախարարը: