Նախագահը պետք է իր ժողովրդի հետ լինի, որքան էլ որ դժվար լինի: Եթե անգամ նրան սպանեն, նշանակում է, այդպիսին էր ճակատագիրը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինական «Շուստեր Live» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում՝ խոսելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասին:

«Ինչ վերաբերում է Յանուկովիչին՝ նրանից ի՞նչ նախագահ ինձ համար: Ահա նրա վերջին ելույթը՝ ընկերներ, ես ողջ եմ, առողջ, ես Զորքերի գլխավոր հրամանատարն եմ: Հարց է ծագում՝ ո՞ւր է քո բանակը»,- ասել է Ալեքսանդրի Լուկաշենկոն, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Նախագահը պետք է իր ժողովրդի հետ լինի, որքան էլ որ դժվար լինի: Նույնիսկ եթե վաղը կրակենք քո վրա, սպանեն՝ քո ճակատագիրն է այդպիսին: Նշանակում է, դու պետք է զոհես քեզ: Այլ կերպ ինչպե՞ս է հնարավոր՝ նստել նստավայրում, հենվել իշխանության վրա, իսկ երբ դժվար է՝փաչե՞լ: Ոչ, ես դա չեմ ընդունում»,- ընդգծել է բելառուս առաջնորդը՝ հավելելով, որ դատապարտում է Յանուկովիչին «որպես ընկեր»:

«Նախագահներն այդպես չպետք է վարվեն: Եթե ոչ ոքի հետ չես պատերազմում, մենակ գնա: Կսպանեն… Վաղ թե ուշ բոլորս ենք այնտես լինելու: Սակայն հետո ընկերներդ, հարազատներդ, որդիներդ քո համար չեն ամաչի: Ահա իմ մոտեցումը»,- ասել է Լուկաշենկոն: