Ուկրաինայի «Աջ հատվածը» պահանջում է հանձնել տրիբունալի դատին Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին եւ պաշտպանության նախկին նախարար Իգոր Տենյուխին: Այդ մասին Մայդանում հայտարարել է «Աջ հատվածի» քաղխորհրդի անդամ Օլեգ Օդնոռոժենկոն, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Դրանից առաջ ակտիվիստները հոգեհանգստյան արարողություն են կատարել ի հիշատակի ձերբակալման ժամանակ սպանված Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո Բելիի):

Օդնոռոժենկոն կարծում է, որ Ավակովը ոչ միայն մեղավոր է Մուզիչկոյի սպանության, այլեւ Տենյուխի հետ միասին Ղրիմը Ռուսաստանին հանձնելու մեջ: «Մեր պահանջն ու վերջնագիր է ոչ միայն պարզապես պաշտոնանկ անել նախարարներին, որոնք պատասխանոտւ են Ուկրաինայի տարածքային ամբողջականության կորստի համար, այլեւ նրանց հանձնել տրիբունալին: Տենյուխին եւ Ավակովին պետք է ուղարկել տրիբունալ»,- ասել է նա:

Կուսակցությունը դրա համար նոր իշխանություններին ժամկետ է տվել մինչեւ մարտի 27-ը, ժամը 19-ը, երբ Մայդանում վեչե է կայանալու ի հիշատակ Մուզիչկոյի: