Մարտի 26-ի երեկոյան մոտ հազար մարդ է տարհանվել Մոսկվայի «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնից պայթյունի սպառնալիքի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ, անանուն զանգ ստացվելուց հետո Բոլշայա Տուլսկայա 13 հասցեում գտնվող կենտրոնից տարհանվել է հազարից ավելի մարդ: Ներկայումս վարժեցրած շներով ստուգում են բոլոր սրահները:
ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունում հաստատել են առեւտրի կենտրոնի տարհանման լուրը: Նշվում է, որ զանգը ստացվել է երեկոյան ժամը 20-ի սահմաններում:




























