Եվրոպան Ուկրաինայի հետ համագործակցության մեջ մտադիր է խանգարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի շատ սխալներ անել: Այդ մասին հայտարարել է Եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Կիեւում Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է RBC.ua-ն, Տուրչինովն ընդգծել է, թե ուկրաինական իշխանությունը համակարգային քայլեր է անում իրավիճակի կայունացման ուղղությամբ եւ «չնայած Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, չի դադարեցնելու իր շարժումը՝ ժողովրդավարացման, բարեփոխումների եւ եվրոպական երկրների ընտանիք մտնելու ուղղությամբ»: Իր հերթին Ֆյուլեն ասել է, թե «իր վարմունքով նախագահ Պուտինը գրոհել է անվտանգության եւ կայունության համաշխարհային համակարգի հիմնարար սկզբունքների վրա»: «Մենք մտադիր ենք սերտ համագործակցել Ուկրաինայի հետ, որ խոչընդոտենք նրան ավելի մեծ սխալներ անելուց»,- հավելել է Ֆյուլեն:




























