Մոսկվայում իրավապահները պայթյունավտանգ նյութեր չեն գտել «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնում:

2,5 ժամ անց շենքի ստուգումն ավարտվել է: Պայթյունավտանգ նյութեր չեն հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, մարտի 26-ի երեկոյան մոտ հազար մարդու էին տարհանել առեւտրի կենտրոնից պայթյունի սպառնալիքի պատճառով: Տարհանումը սկսվել էր անանուն զանգից հետո: