Ռուսական զորքերը պետք է պահեն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տված խոստումը եւ կմեկնեն Արեւելյան Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հաղորդում է SBS-ը: Նա նշել է,թ ե Ռուսաստանը շարունակումէ  զորքեր շարել ուկրաինական սահմանին:

«Նրանք պետք է հավատարիմ մնան խոստմանը, ինչպես ինձ ասաց նախարար Շոյգուն»,- հայտարարել է Հեյգելը բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Հեմմոնդի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, անհասկանալի է, որքան ազդեցություն ունի Շոյգուն Կրեմլում: Հնարավոր է, օրակարգը մեծամասամբ ձեւավորում է Պուտինը:

Ուկրաինայի հետ սահմանին այժմ կենտրոնացված է 20 հազարանոց զորք՝ ներառյալ դեսանտայիններ եւ զրահատեխնիկա, ինչը թույլ կտա Մոսկվային զավթել արեւելյան տարածաշրջանները, եթե ցանկանա, նշել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Հեյգելը հայտնել է, թե ԱՄն վարչակազմը համաձայնվել է Կիեւ ուղարկել բանակային օրապահիկներ: Աջակցության այլ հարցումներ դեռ չեն քննարկվում: