Փրկարար ծառայությունը մարտի 26-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում կայանված Նիսսան մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են Ա. Ա.-ին պատկանող Նիսսան մակնիշի 25 AL 555 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: