Ռուսաստանը քրեական պատասխանատվություն է սահմանում Ղրիմի այն բնակիչների համար, որոնք չեն ճանաչում Ղրիմի միացումը ՌԴ-ին: Այդ մասին մարտի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը:

ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս տարվա մայիսի 9-ից կգործի ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածը, որի համաձայն հրապարակային կոչերն ուղղված ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը, տուգանվելու են, կամ պատժվելու, են պարտադիր աշխատանքներով, մինչեւ 3 տարի ազատազրկմամբ: «Նմանատիպ գործողությունները լրատվամիջոցների, համացանցի օգնությամբ նույնպես պատժվելու են մինչը 480 ժամ պարտադիր աշխատանքներով  կամ 5 տարվա ազատազրկմամբ»,- հայտարարել է Պերեբիյնիսը:

Դիվանագետի գնահատականի համաձայն՝ օրենսդրական նորամուծությունն ընդունվել է բռնաճնշումների իրականացման նպատակով, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»: «Դժվար չէ հասկանալ, որ այդ նորմերն ակտիվորեն կիրառվելու են Ուկրաինայի քաղաքացիների դեմ, այդ թվում նաեւ Ղրիմի թաթարների, ովքեր չեն ընդունում Ղրիմի անեքսիան եւ դեմ են ռուսական բռնազավթմանը»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչը: