Ռուսական «Սովրեմեննայի Կալմիկիա» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Բադմաեւը ձերբակալվել է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային կարծիք պարունակող հոդվածի համար:
Ինչպես «Նովայա գազետա»-ին պատմել է գլխավոր խմբագիրը, ոստիկանության մի քանի սպաներ ներխուժել են բնակրարան, որտեղ գտնվել պարբերականի նոր համարի վերջին տպաքանակը: Թերթերն առգրավվել են, ինքը Բադմաեւը ձերբակալվել է ու գիշերն անցկանցել ոստիկանության բաժանմունքում: Պատճառը նրա կողմից ուկրաինացի պրոֆեսորի ուղերձի հրապարակումն էր:
Ռուս գործընկերներին ուղղված իր ուղերձում քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գորբատենկոն նշում է, որ Ղրիմի ռուսալեզու բնակչությանը ոչինչ չէր սպառնում, եւ որ ռուսական իշխանություններն օգտագործել են սուր քաղաքական պահը:
Ինչպես պարզաբանել է Բադմաեւը, թերթի տպաքանակը հասցրել են «Յաբլոկո» կուսակցության կալմիկյան բաժնի ղեկավար Բատր Բորոմանգաեւի բնակարան: Երեկոյան հայտնվել են ոստիկաններ, որոնք ցույց չեն տվել դատարանի վճիռը բնակարան մուտք գործելու թույլտվությամբ: Որեւէ այլ փաստաթուղթ տպաքանակի առգրավման համար նույնպես չեն ներկայացրել, սակայն տարել է թերթի 7000 օրինակ: Մեկ գիշերով Վալերի Բադմաեւին մեկուսարանում են տեղավորել:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Բադմաեւն աստճանահարթակի վրա վիրավորել է ոմն Օ.Կազիմովին:



























