ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Սառը պատերազմի նախադրյալ չի համարում: Այդ մասին Օբաման հայտարարել է Բելգիայում Գեղարվեստի կենտրոնում ելույթի ընթացքում, հաղորդում է NBC-ն: Այնուամենայնիվ, հավելել է նա, Ռուսաստանի գործողությունները ստիպում են ենթադրել, որ «այդ հին ճշմարտությունը հաստատվում է»:

ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով՝ իրավիճակին ամենաթողությամբ ու սառնասրտությամբ վերաբերվել չի կարելի, սակայն այստեղ պարզ պատասխաններ չկան, ինչպես եւ ռազմական լուծում: «Անհրաժեշտ է համառորեն դեմ առ դեմ դուրս գալ մեր գաղափարների, աշխարհակարգի դեմ սպառնալիքին»,-հայտարարել է Օբաման:

Օբաման, ով առաջին նախագահական ընտրություններում ընտրողների աջակցությանն արժանացավ որպես Իրաքում պատերազմի քննադատ, հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի գործողությունների եւ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի միջեւ զուգահեռներն անտեղի են: «Մենք տարածքներ չենք ակնկալել ու այն անեքսիայի չենք ենթարկել: Մենք չենք զավթել այդ երկրի ռեսուրսները»,- հայտարարել է Օբաման: