Շվեյցարիայի կառավարությունը խոսռացել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապասատան չդառնա Մոսկվայի նկատմամբ Եվրամիության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափման համար: Չեզոք երկրի ղեկավարությունը պարզաբանել է, որ ԵՄ կիրառած վիզային սահմանափակումները գործում են իր տարածքում Շենգենյան համաձայնագրին համապատասխան:
«Շվեյցարիայի դաշնային խորհուրդը մարտի 26-ին դատապարտեց Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան: Այն հաշվի է առել Եվրամիության եւ ԱՄՆ կիրառած պատժամիջոցները, որոշել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի շվեյցարական տարածքը չօգտագործվի դրանցից խուսափելու համար»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հաղորդում է Reuters-ը:




























