Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing 777-200 ինքնաթիռի օդաչուն չվերթի՝ մի քայլ հարյուր մղոն շեղման միակ պատասխանատուն է: Նման կարծիք է հայտնել անհետացած ինքնաթիռի որոնումներով զբաղվող հետազոտական խմբի անդամներից մեկը, հաղորդում է USA Today-ը:

Հետազոտողի խոսքով, մեխանիկական խափանման կամ ինքնաթիռի առեւանգման որեւէ ապացույց գոյություն չունի: Մալազիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, թե հետազոտական խումբը ճնշում է բանեցնում օդաչուի ազգականների վրա՝ տեղեկություններ կորզելու նպատակով:

Հիշեցնենք, որ չինական China Southern Airlines-ի հետ համատեղ Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող օդանավը 227 ուղեւորով ու անձնակազմի 12 անդամների հետ, անհետացել է  ռադարների էկրաններից, մարտի 8-ին, տեղի ժամանակով 02:40-ին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ ինքնաթիռը կործանվել է բաց ծովում: