«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխարհում տեղի ունեցող զարգացումների վտանգավորության գիտակցումը կարծես թե չկա ՀՀ իշխանության ու նաեւ ընդդիմության շատ ներկայացուցիչների մոտ: Երեկվա ԱԺ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանը դրա լավագույն ապացույցն էր: Եթե մի կողմ թողնենք ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի սարքովի հարցը՝ ուղղված ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քեսաբահայերին օգնելու մասին, ապա կարելի է արձանագրել, որ հայերին սպառնացող խնդիրները ԱԺ-ին պարզապես չեն հետաքրքրում:

Հատկապես ԲՀԿ-ական պատգամավորները երեկ մեծ եռանդով շարունակում էին իրենց կուսակցության ղեկավարի՝ «կազինոյի իմիջը փրկելու» անհաջող ձգտումները, ինչը նույնքան տաղտկալի էր, որքան ՀՀ կառավարության պատասխանը (թերեւս բացի Ա. Աշոտյանի հումորներից): Այսպիսով, կարելի է արձանագրել, որ գործող խորհրդարանը ոչ թե հայի ազգային շահերի պաշտպանության հավաքատեղի է, այլ՝ օլիգարխների սպասարկուների՝ տարբեր դեմքերով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում