Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ Սիսին հայտնել է, որ հեռանում է բանակից` նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու համար:

Ըստ Եգիպտոսի օրենքների` զինվորականները իրավունք չունեն մասնակցել նախագահական ընտրություններին:
Սիսին հեռուստատեսությամբ դիմել է Եգիպտոսի ժողովրդին եւ տեսախցիկների առաջ երեւացել զնիվորական համազգեստով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ապրիլի կեսերին նախատեսված ընտրություններին մասնակցելու մտադրութան մասին` Սիսին հայտնել էր մարտի սկզբին:
Ըստ Սիսիի` ինքը չկարողացավ արհամարհել նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու վերաբերյալ բազմաթիվ դիմումները:

Նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվի կիրակի օրը, այն ժամանակ էլ կհրապարակվի ընտրությունների օրը:
Թղթակիցները կարծում են, որ նախագահական ընտրություններին ֆելդմարշալ Սիսիի մասնակցության դեպքում, նա, ամենայն հավանականությամբ, կդառնա Եգիպտոսի հաջորդ նախագահը` հաշվի առնելով նրա մեծ ժողովրդականությունը եւ լուրջ մրցակիցների բացակայությունը: