ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում բնակելի շենքերից մեկի խոշորագույն հրդեհը մարելու ժամանակ զոհվել է երկու հրշեջ, հայտնում է Boston Globe հրատարակությունը:
Ըստ վերջին տվյալների` հրդեհի հետեւանքով տուժել է 18 մարդ:
«Այդպիսի սաստիկ հրդեհ մենք վաղուց չէինք տեսել, սա ծանր օր է մեր եւ մեր ժողովրդի համար, արդեն զոհվել են երկու հրշեջ, սակայն փրկվել է սովորական մարդկանց կյանքը, նշանակում է, ամեն ինչ զուր չէ: Այդպիսին է մեր աշխատանքը, եթե հարկ կա, զոհում ենք մեր կյանքը` հանուն Բոսթոնի բնակիչների, - ասել է հրշեջ Ռիչարդ Փերիսը:
Կրակը բռնկվել էր շենքի ներքեւի հարկերում, որից հետո հասել էր վերեւ: Ըստ հրատարակչության` շենքի հարակից փողոցները շրջափակված են, դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:
Հրդեհի մարման աշխատանքներն ընթացքի մեջ, մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Տուժածների ճշգրիտ թիվը դեռ պարզ չէ:




























