Ռուսաստանի իշխանությունները ռուսաստանցիների սառեցված կենսաթոշակային կուտակումները կուղղեն Ղրիմի ու Սեւաստոպոլի աջակցության նախագծերին: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչեով ֆինանսների նախարարությունում իր աղբյուրը:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ֆինանսների նախարարությունում ցանկանում են տեղավերվել  243 մլրդ ռուբլիի շրջանում՝ հենց այդքան միջոցներ են տնտեսվել կուտակային կենսաթոշակային վճարումներից: Պարզաբանվում է, որ այդ գումարները պահեստավորել էր դաշնային բյուջեն՝ հնարավոր արտակարգ հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկելու, սակայն Պուտինը թույլ է տվել ծախսել դրանք:

Գերատեսչությունում չեն բացառում, որ 243 մլրդ ռուբլին կարող է չբավականացնել:

Ֆինանսների նախարարության աշխաակիցը պարզաբանել է, որ ծախսերն առայժմ հաշվարկվում են՝ առանց նկատի ունենալու Ղրիմի զարգացման համար նախատեսվող ծախսերը: Սպասվում է, որ գերատեսչությունը Ղրիմի՝ ռուսական ստանդարտներին անցում կատարելը կհաշվարկի միչեւ ապրիլի 15-ը: