ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներշնչված է Հռոմի պապի գործունեությամբ ու նրանով, թե ինչպես է նա աշխարհում տարածում հավասարության ու հանդուրժողականության գաղափարները: ԱՅս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը:

Օբաման Հռոմ է ժամանել, որտեղ մարտի 27-ին հանդիպելու է Հռոմի պապի հետ: ԱՄՆ նախագահը իտալական մայրաքաղաք է ժամանել Հոանդիայում եւ Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի իրավիճակի շուրջ եռօրյա բանակցությւոններից հետո:

Ռոդեսի խոսքով՝ Օբաման մտադիր է իր բարձր գնահատականն արտահայտել Հռոմի Պապի այդ գործունեության կապակցությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ինչպես նշվում է, Օբաման ու Հռոմի պապը տարբեր տեսակետեր ունեն աբորտների, հակաբեղմնավորիչների ու նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ: Այդ հանդիպման ժամանակ նրանք կըդգծեն իրենց ընդհանուր տեսակետերը ու շեշտը կդնեն տարակարծությունների վրա:

Պապի հետ հանդիպումից հետո ամերիկացի նախագահը կհանդիպի իր իտալացի գործընկերոջ հետ:

Հետո Օբաման կմասնակցի երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հետ ճաշին, որից հետո մամուլի ասուլիս կտա: