Չինական Յանչեն քաղաքի ոստիկանությունը կալանավորել է ասեկոսեներ տարածած մի մարդու, որը կոլապս էր առաջացրել տեղական բանկերի աշխատանքում: Շաբաթվա սկզբին քաղաքում խոսակցություններ էին հայտնվել, որ որոշ բանկեր անվճարունակ են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արդյունքում երկու բանկերի հաճախորդները պայքարում էին հնարավորինս շուտ գումարները բանկերից հանելու համար: Խուճապը շարունակվել էր երեք օր:

Յանչենի իշխանությունները մարդկանց հանգստացնելու համար կարգադրել են կանխիկ գումարը հենց աշխատողների առաջ շարքերով դնել, որպեսզի համոզվեն՝ բանկը բավական փող ունի:

Բացի այդ, Չինաստանի իշխանությունները նախազգուշացնում են, որ վճռականորեն կկանխեն նման լուրերի տարածումը, որոնք, ըստ նրանց, «քայքայում են չինական հանրությունը»: