Փրկարար ծառայությունը մարտի 27-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Գ. Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Շերամի փողոցի թիվ 115 շենքի մոտակայքում, դեռեւս չպարզաբանված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 77OL377 պ/հ եւ «Վոլկսվագեն» մակնիշի 34DA465 պ/հ ավտոմեքենաներն, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ` 1982թ. ծնված Ա. Գ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: