ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան պաշտոն է տվել Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայային ու Սեւաստոպոլի դատախազի պաշտոնակատար Իգոր Շեւչենկոյին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հրամանով՝ ՂԻՀ Նատալյա Պոկլոնսկայան նշանակվել է արդարադատության ավագ խորհրդականի պաշտոնում»,-հաղորդել է գլխավոր դատախազոթյան ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ուկրաինայի իշխանությունները Պոկլոնսկայային հետախուզում էին հայտարարել:
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի նկատմամբ




























